Մերձավոր Արևելքում իրավիճակը զարգանում է վատագույն սցենարով։ Դրա մասին «Վեստի»-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Կոմերսանտ»-ը։

Ըստ նրա՝ ռուսական կողմը ուշի-ուշով հետևում է հետագա զարգացումներին։

Մերձավոր Արևելքում հակամարտությունը պետք է դադարեցվի, նշել է Պեսկովը։ Ռուսաստանն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների մասին տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, հավելել է նա։ «Որովհետև ցանկացած գործողություն, որը կարող է ինչ-որ կերպ նպաստել խաղաղության հաստատմանը, արժանի է մեր լիակատար աջակցությանը»,- հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը: