Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը երեկ ժամանել էր Սաուդյան Արաբիա, հայտարարել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև պաշտպանական համագործակցության վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին։
«Մենք պատրաստ ենք մեր փորձը և համակարգերը կիսել Սաուդյան Արաբիայի հետ և համագործակցել կյանքերի պաշտպանությունն ամրապնդելու համար», - հայտարարել է Զելենսկին՝ հիշեցնելով, որ Ուկրաինան արդեն հինգ տարի է, ինչ հետ է մղում ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները։
Զելենսկիի խոսքով՝ նա թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, «ռուսական օգնությունը իրանական ռեժիմին», վառելիքի շուկաներում ստեղծված իրավիճակը և էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությունը։
«Սաուդյան Արաբիան ունի մի բան, որով Ուկրաինան հետաքրքրված է։ Այս համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել», - կարծում է Ուկրաինայի նախագահը։
Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց ի վեր Ուկրաինան առաջարկել է իր օգնությունը իրանական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում։





























