Մարտի 27-ին Պաշտպանական գնումների խորհուրդը՝ պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթի նախագահությամբ, հավանություն է տվել մոտ 2,38 տրիլիոն ընդհանուր գումարով մի շարք առաջարկների։

Ի թիվս այլ բաների՝ հավանության են արժանացել մեծ հեռահարության С-400 զենիթահրթիռային համալիրի, անօդաչու հարվածող ինքնաթիռների եւ Су-30 ավիացիոն արդիականացված շարժիչների գնման առաջարկները։

 С-400 համակարգը թույլ է տալիս դիմակայել հակառակորդի հեռահար օդային թիրախներին, որոնք ուղղված կլինեն կենսականորեն կարեւոր շրջանների դեմ։ Су-30-ի ավիացիոն շարժիչի եւ նրա ագրեգատների արդիականացումը կավելացնի ինքնաթիռի ծառայության ժամկետը եւ կբավարարի ՌՕՈւ օպերատիվ պահանջները։