Ռուսաստանի Դաշնությունում Չեխիայի Հանրապետության դեսպան Դ. Կոշտովալը մարտի 27-ին կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։

«Չեխ դիվանագետին վճռական բողոք է ներկայացվել մարտի 26-ի երեկոյան Պրահայում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի վրա հրկիղող խառնուրդով շիշ  («Մոլոտովի կոկտեյլ») հարձակման կապակցությամբ։ Խոր մտահոգություն է հայտնվել միջադեպի կապակցությամբ։

Պահանջում ենք, որ չեխական կողմն անհապաղ և ծանրակշիռ հետաքննություն անցկացնի այդ հանցագործության վերաբերյալ, գտնի և պատժի մեղավորներին, ինչպես նաև ձեռնարկի անհրաժեշտ միջոցներ Պրահայում Ռուսաստանի դեսպանատների անվտանգությունն ապահովելու համար»,- նշել են Ռուսաստանի արտգործնախարարությունում։