Իրանի և Ուկրաինայի իրավիճակները տարբերվում են նրանով, որ Ուկրաինան և նրա դաշնակիցները խախտել են ամենը, ինչը կարող էր խախտվել։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա հավելել է, որ Իրանը որևէ միջազգային պարտավորություն չի խախտել։

«Ուկրաինան, իր արևմտյան հովանավորների հետ միասին, խախտել է ամենը, ինչը կարող էր խախտվել»,- նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։