Պարարտանյութերի ՝ տարեսկզբից ավելի քան 30%-ով գների աճը, հնարավոր է հանգեցնի բերքատվության անկման: Գյուղատնտեսական արտադրողներն արդեն դիմել են Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարությանը՝ միջոցներ ձեռնարկելու համար, գրում է «Известия»-ն:
Արտահանման մաքսատուրքերի վերացումից հետո ներքին գները գործնականում հավասարվել են արտաքին շուկայի գներին, և որոշ ապրանքների համար դեֆիցիտ է առաջացել: Նախարարությունը հայտարարել է ամոնիումի նիտրատի արտահանման դադարեցման մասին, որը տեղական գյուղացիական տնտեսություններին սկսել է չբավարարել:
Նրանք նշել են նաև, որ ներկայում ձեռնարկվում է մի շարք միջոցառումներ՝ գյուղատնտեսական արտադրողներին պարարտանյութերի մատակարարումը երաշխավորելու համար, ինչը նպաստում է շուկայական կայուն իրավիճակի պահպանմանը: Միևնույն ժամանակ, ըստ շուկայի աղբյուրների, քննարկվում է բոլոր պարարտանյութերի արտահանման մեկամսյա արգելքը:
Գյուղացիները մտահոգված են շուկայում բարձր գների և դեֆիցիտի պատճառով պարարտանյութեր գնելու անկարողությամբ: Նման իրավիճակի վերաբերյալ զանգվածային բողոքներ է ստացել «Ժողովրդական ֆերմեր» գյուղատնտեսական արտադրողների ասոցիացիան, որը դիմել է գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտին՝ միջոցներ ձեռնարկելու համար։




























