Մոլագար Ալեքսեյ Գասկովը ИС «Вести»-ի հարցազրույցում խոստովանել է, որ 1995 թվականից ի վեր կատարել է ավելի քան 100 սպանություն, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը։
Նրա խոսքով՝ զոհերի ստույգ թիվն ինքը չգիտի, քանի որ «միայն աննորմալ մանյակներն են հաշվում» իրենց հանցագործությունները։
«Ես 1995-ից սկսած, եթե հաշվեմ, դե ես, իհարկե, չեմ հաշվել, չեմ գրանցել... Եթե հաշվեմ՝ 100-ից ավելի է լինում»,- ասել է Ալեքսեյ Գասկովը։ Նա նշել է, որ ապաշխարել է յուրաքանչյուր հանցագործության համար եւ մեղայականով ներկայացել է, որպեսզի համագործակցի քննության հետ։
Առաջին անգամ Ալեքսեյ Գասկովը ձերբակալվել է 2002թ․ դեկտեմբերին Բերդսկում։ Այդ ժամանակ քրեական հետախուզության աշխատակիցները կասկածում էին նրան սպանությունների եւ բռնաբարությունների մեջ. 1999-ից քաղաքում հինգ աղջիկ խեղդամահ է արվել, տասը՝ բռնաբարվել։ Սակայն այդ ժամանակ նրա հանցակցությունն ապացուցել չհաջողվեց։ 2006թ․ մայիսին նա ձերբակալվեց 11-ամյա աղջկա բռնաբարության կասկածանքով։ Մեկ տարի անց նրան դատապարտեցին 10,5 տարվա գաղութի։
Դատապարտյալն ազատ է արձակվել 2016թ․։ 2024թ․ հուլիսին ՌԴ Մոսկվայի մարզի ՔԿ քննիչները եւ ոստիկանությունը իրեղեն ապացույցների փորձաքննություն իրականացրին 2002թ․ Մերձմոսկվայում սերիական սպանությունների մասին։ Պարզվեց, որ կենսաբանական նմուշները, որոնք վերցվել էին հանցագործությունների վայրից, պատկանում են Ալեքսեյ Գասկովին։ Այժմ քննությունը ստուգում է նրա հանցակցությունը չբացահայտված այլ դրվագներին։




























