Միջազգային հարաբերությունների հարավաֆրիկյան ինստիտուտի (SAIIA) Աֆրիկյան կառավարման և դիվանագիտության ծրագրի ղեկավար, Աֆրիկա-Ռուսաստան կապերի մասնագետ Սթիվեն Գրուզդը ՀԱՀ-ում առևանգման զոհ է դարձել, ինչից հետո նրան սպանել է հանցագործների խումբը. հայտնում է РИА Новости-ն:

«Խորը ցավով տեղեկացնում ենք SAIIA-ի Աֆրիկյան կառավարման և դիվանագիտության ծրագրի ղեկավար Սթիվեն Գրուզդի անժամանակ մահվան մասին»,- ասված է ինստիտուտի տարածած հայտարարության մեջ:

Ըստ տեղական News24 պարբերականի, հետազոտողի անհետացման մասին հայտնի է դարձել ուրբաթ օրը։ Գիտնականին առևանգել են Յոհանեսբուրգի թաղամասերից մեկում։ Ոստիկանությանը հաջողվել է շաբաթ գիշերը Ջեփեսթաուն թաղամասում կանգնեցնել հանցագործների ենթադրյալ մեքենան: Հինգ կասկածյալ ձերբակալվել է. նրանցից մեկն իրավապահներին հայտնել է սպանության մասին և ցույց տվել դիակի գտնվելու վայրը:

Հետաքննությունը շարունակվում է: