Ռուսաստանյան կողմը Միացյալ Նահանգներին կոչ է անում ազդեցություն գործել Ուկրաինայի վրա, և Վաշինգտոնը լիովին ի վիճակի է դա անել։ Սա հենց այն է, ինչ հիմա անհրաժեշտ է. «Վեստիի» լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ ընդգծել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. հայտնում է ТАСС-ը:

«Ինձ թվում է, որ ամերիկացիները լիովին կարող էին, այսպես ասած, իրապես «սեղմել» և ազդել Կիևի վրա»,- ուշադրություն է հրավիրել Ուշակովը:

«Գիտեք, թերևս գաղտնիք բացեմ, բայց հենց դա ենք կոչ անում անել մեր ամերիկացի գործընկերներին։ Սա այն է, ինչ հիմա անհրաժեշտ է»,- ասել է նա։