Ռուսաստանի հատուկ ծառայությունները լրտեսության հատկանիշներ են հայտնաբերել Մեծ Բրիտանիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Յանսե Ջերարդուսի գործունեության մեջ։ Դիվանագետին հրահանգվել է երկշաբաթյա ժամկետում լքել Ռուսաստանը՝ երկրի անվտանգությանը սպառնացող գործունեության պատճառով։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Ինչպես հաղորդել են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հասարակայնության հետ կապերի կենտրոնից, հակահետախուզական միջոցառումների ընթացքում բացահայտվել է Բրիտանիայի «չհայտարարված հետախուզական ներկայությունը»՝ դիվանագիտական քողի տակ։ Պարզվել է, որ 1996 թվականին ծնված Յանսե Վան Ռենսբուրգ Ալբերտուս Ջերարդուսը, երկիր մուտք գործելիս, միտումնավոր կեղծ տվյալներ է ներկայացրել՝ խախտելով Ռուսաստանի օրենսդրությունը։ Բացի այդ դիվանագետը փորձել է կեղծ տեղեկություններ ստանալ՝ տնտեսության ոլորտի ռուս փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ։