Կրեմլում գոհ են, որ նավթամթերքի բեռ տեղափոխող ռուսական «Անատոլի Կոլոդկին» լցանավը ժամանել է Կուբա, նշելով, որ կղզի մատակարարման հարցը վաղօրոք քննարկվել է ԱՄՆ-ի հետ, հայատարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Интерфакс-ը։

«Մենք ուրախ ենք, որ նավթամթերքի այդ խմբաքանակն արդեն ժամանել է կղզի»,- լրագրողներին ասել է նա։

Կրեմլի պաշտոնական ներկայացուցչին հարցրել են՝ արդյոք լցանավի Կուբա ժամանելու թույլտվությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունների արդյո՞ւնք է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով։

«Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, կարող եմ միայն հաստատել, որ այդ հարցը նախապես բարձրացվել է մեր ամերիկացի գործընկերների հետ շփումների ժամանակ», - պատասխանել է Պեսկովը։

Նա նշել է, որ կոշտ շրջափակման պայմաններում Կուբային նավթ և նավթամթերք է անհրաժեշտ էլեկտրաէներգիա արտադրելու, առողջապահություն ապահովելու և բնակչությանն այլևայլ ծառայություններ մատուցելու համար։

«Անշուշտ, Ռուսաստանն իր պարտականությունն է համարում մի կողմ չկանգնել և անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մեր կուբացի ընկերներին»,- այդ կապակցությամբ նշել է Պեսկովը։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը երկուշաբթի ավելի վաղ հայտնել էր, որ 100 հազար տոննա մարդասիրական նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա։ Նավը սպասում է բեռնաթափման Մատանզասի նավահանգստում։