Աֆղանստանի Հերաթ նահանգում տեղի իշխանությունները խստացրել են կանանց հագուստի կանոնները։ Այս մասին տեղեկացրել է աֆղանական «Սալամ Վաթանդար» ռադիոկայանը։

Նոր կանոնները հիմնված են շարիաթի օրենքների վրա։ Կանայք պարտավոր են կրել աննկատ, մարմինը կիպ չգրկող հագուստ։

Գլխավոր չափանիշը ազատ, մարմինը կիպ չգրկող եւ աննկատ, ուշադրություն չգրավող հագուստն է։ Նեղ հագուստ կրելը հակասում է շարիաթի հիջաբի սկզբունքներին։ Այս գործընթացը առաջ կմղվի կրթության եւ խաղաղ փոխգործակցության միջոցով։