Իրանի Ղոմ նահանգի քաղաքականության և անվտանգության հարցերով դեպարտամենտի ղեկավարը հայտնել է, որ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել։

«Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից այս առավոտ Ղոմ քաղաքի բնակելի շենքերից մեկի վրա կատարված հարձակման հետևանքով հինգ քաղաքացի է զոհվել»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում իրանական Fars գործակալությունը։

Հաղորդվում է, որ այս պահին դեպքի վայրում ընթանում են փլատակների մաքրման աշխատանքներ։