Նա անառողջ մարդ է, որը արբել է իշխանությունից և սպառնում է հնարավոր ռազմական հանցագործություններով։ Այս մասին հայտարարել է ամերիկացի սենատոր Փեթի Մյուրեյը (Վաշինգտոն նահանգից) այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի էլեկտրակայաններն ու կամուրջները։

«Միացյալ Նահանգների նախագահը չպետք է այդպիսի տոնով խոսի մեր զինծառայողներին վտանգի գոտի ուղարկելու մասին։ Հանրապետականները պետք է միանան դեմոկրատներին և անհապաղ դադարեցնեն այս պատերազմը»,- գրել է սենատորը։