Հարված է հասցվել Իրանի ամենահեղինակավոր տեխնիկական բուհերից մեկին՝ Թեհրանի Շարիֆի անվան տեխնոլոգիական համալսարանին։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
Ըստ հաղորդվող տվյալների՝ մի քանի պայթյուն է տեղի ունեցել համալսարանի տարածքում։ Հնարավոր վնասի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:



























