Բեկորներ են ընկել Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի արդյունաբերական գոտում գտնվող Raneen Systems ռադարների ստեղծման և վերանորոգման ձեռնարկության վրա։ Այս մասին հայտնել է էմիրության կառավարության մամուլի ծառայությունը:

«Աբու Դաբիի իշխանություններն արձագանքել են Մուսաֆահ շրջանի ICAD տարածքում գտնվող Raneen Systems ձեռնարկության վրա բեկորների անկման միջադեպին, որոնք այնտեղ էին ընկել ՀՕՊ համակարգերի կողմից թիրախի հաջող խոցումից հետո», — ասված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով՝ բեկորների անկման հետևանքով Գանայի մի քաղաքացի ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։