Իրանական բանակը հրթիռների կամ այլ ռազմավարական նյութերի պակաս չի ունենա նույնիսկ այն դեպքում, եթե տարածաշրջանային պատերազմը շարունակվի ևս մի քանի տարի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության Մեջլիսի (խորհրդարանի) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաեդին Բորուջերդին։

«Եթե պատերազմը տևի ամիսներ կամ տարիներ, Իրանը խնդիրներ չի ունենա իր հրթիռային զինանոցի և ռազմավարական հնարավորությունների հետ»,- նշել է Իրանի խորհրդարանի պատգամավորը, որի խոսքերը մեջբերել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Բորուջերդիի համոզմամբ՝ «բախվելով [իրանական բանակի] պաշտպանական կարողություններին՝ հակառակորդն այնուամենայնիվ պարտություն է կրել, չնայած իր ժամանակակից սպառազինությանը»։