Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը զգուշացրել է, որ Իսլամական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների համար թշնամու դեմ Իրանի բանակի պատասխան հարվածները կրկնակի անգամ ավելի հզոր կլինեն։

«Քաղաքացիական թիրախների վրա ցանկացած հարձակում կարժանանա Իսլամական հանրապետության բանակի կրկնակի պատասխանին»,- նշվում է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի հայտարարության մեջ: