Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) ծանր ջրի արտադրության օբյեկտների վրա հասցված հարվածները համարում է գիտության և մարդկային առաջընթացի դեմ ուղղված հանցագործություն։

Ինչպես նշվում է կառույցի հայտարարության մեջ, ծանր ջրի արտադրության իրանական կայանքների վրա ամերիկա-իսրայելական հարձակումը «հանցագործություն է գիտության, առողջապահության և մարդկության առաջընթացի դեմ»։ ԻԱԷԿ-ն ընդգծել է, որ, չնայած թշնամու հարվածներին, Իրանում «ո՛չ գիտական առաջընթացը կկանգնի, ո՛չ էլ համաշխարհային խաղաղությանն ու առողջապահությանը ծառայելու ձգտումը»։

Մարտի 27-ին Իրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) տեղեկացրել է, որ ամերիկյան և իսրայելական ուժերը հրետակոծել են Խոնդաբի ծանր ջրի արտադրության գործարանը։