Իրանական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել ԱՄԷ-ի Էլ-Ֆուջեյրա էմիրությունում գտնվող հեռահաղորդակցության օպերատորի (Emirates Integrated Telecommunications Company) շենքին։ Այս մասին հայտնում է WAM գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ իշխանություններն այժմ զբաղվում են միջադեպի հետևանքների վերացմամբ։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։



























