Ցանկացած երկիր, որն օժանդակություն կցուցաբերի Միացյալ Նահանգներին Իրանի դեմ հարձակումներ իրականացնելու հարցում, պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար։ Նման տեսակետ է հայտնել Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Յուրաքանչյուր երկիր, որը որևէ կերպ օգնում կամ մասնակցում է [Իսլամական Հանրապետության դեմ հարձակումներին], պետք է պատասխանատվության ենթարկվի։ Բոլոր պետությունները պետք է իմանան, որ ԱՄՆ-ի կողմից իրականացվող հանցանքներին որևէ կերպ օժանդակելը հանգեցնելու է պատասխանատվության», — նրա խոսքերն է մեջբերում իրանական Fars գործակալությունը։