Flightradar24-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35 կործանիչը ապրիլի 6-ին աղետի ազդանշան է տվել Իրաքի վրայով թռչելիս։

Մոնիտորինգի տվյալների համաձայն՝ աղետի ազդանշանի պահին ինքնաթիռը գտնվում էր Իրաքի և Քուվեյթի սահմանի մոտ։ Կործանիչը Lightning II է՝ հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռ։

F-35-ը գտնվում էր գետնից մոտավորապես 9 կմ բարձրության վրա։ Ինքնաթիռը պարբերաբար անհետանում է ինքնաթիռների հետևման համակարգերից։ Միջադեպի մանրամասները դեռևս հայտնի չեն։