Հորմուզի նեղուցով նավերի անցումը հասել է պատերազմի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշին։ Ապրիլի 4-5-ն ընկած ժամանակահատվածում 22 նավ է անցել նեղուցով, քանի որ ավելի ու ավելի շատ երկրներ են համաձայնագրեր կնքում Իրանի հետ, հայտնում է Bloomberg գործակալությունը։

Ըստ գործակալության տվյալների՝ իրանական նավերը դեռ գերակշռում են։ Ապրիլի 5-ին նեղուցով անցել է իրաքյան նավթով բեռնված առաջին լցանավը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իրանը հայտարարել էր «եղբայրական Իրաքի» համար բացառություն անելու մասին։ Հնդկաստանը հեղուկ գազով բեռնված ութ լցանավ է տեղափոխել նեղուցով։ Անցյալ շաբաթ Հորմուզը երկու անգամ հատել են նաև Չինաստանի հետ կապված կոնտեյներատար նավեր և Ճապոնիայի դրոշի տակ գտնվող երկու նավ։

Մինչ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկը՝ նեղուցի թողունակությունը հասել է օրական 135 նավի։