Ջիբուտիում գտնվող Քեմփ Լեմոնյե ամերիկյան ռազմաբազայի մերձակայքում փետրվարի 18-ին աղետի է ենթարկվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդանավը:

Ինչպես տեղեկացնում է «Վզգլյադը»,  աղետի արդյունքում զոհվել են անձնակազմի բոլոր չորս անդամները:

Ռազմաօդային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ռայան Ուիթնիի խոսքով` անձնակազմը «հետախուզական առաքելություն» է իրականացրել:

Աղետի պատճառների մասին չի հաղորդվում: