Բրազիլական Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում գիշատիչ ձկների հարձակման արդյունքում առնվազն 20 մարդ է տուժել:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», միջադեպը տեղի է ունեցել նահանգի կենտրոնական մասում:  Գիշատիչ Chloroscombrus chrysuru տեսակի ձկների վտառը հարձակվել է  լողացողների վրա այն ժամանակ, երբ  ջրում գտնվել է մոտ հազար մարդ: Արդյունքում խուճապ է առաջացել:

Ձկները կծոտել են մոտ 20 մարդու: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել: