Մեկ ժամ առաջ Թավրիզում ոչնչացվել է թշնամական Orbiter անօդաչու թռչող սարքը՝ Իրանի բանակի հակաօդային պաշտպանության համակարգերի՝ հաջողությամբ թիրախավորելու և կրակելու արդյունքում։ Գործողության մասին հայտնել են Իրանի բանակի մամուլի ծառայությունից, գրում է Pars Today-ը։
Բացի դրանից, Անդիմեշկի վրայով թռչող մեկ Hermes 900 և Քեշմ կղզու օդային տարածքով թռչող մեկ MQ-9 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Իրանի հակաօդային պաշտպանության ոչնչացրած անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը հասել է 168-ի։


























