Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2026 թվականի առաջին եռամսյակում Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով ստացված զանգերի վերաբերյալ հայտնում է.

«Թեժ գիծ ծառայության հեռախոսահամարով հաշվետու ժամանակահատվածում ստացվել է 2207 զանգ։

Զանգերի պատկերն, ըստ ոլորտների՝

Աշխատանքային օրենսդրության վերահսկողություն` 767,

Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողություն` 58,

Դեղերի շրջանառության վերահսկողություն` 19,

Բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն` 31,

Տեղեկատվություն՝ 752,

ԱԱՏՄ գործառույթից դուրս՝ 580։