Կորեայի Հանրապետության միավորման նախարարությունը նշանակալի առաջընթաց է համարել ԿԺԴՀ-ի արագ արձագանքը նախագահ Լի Չժե Մյոնի ներողությանը՝ այդ քայլը որակելով որպես «Կորեական թերակղզում խաղաղ համակեցության ուղղությամբ նշանակալի առաջընթաց»։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Նախօրեին Հարավային Կորեայի նախագահը ներողություն էր խնդրել Փհենյանից՝ մասնավոր անձանց կողմից Հարավային Կորեայի տարածքից անօդաչու սարքերի արձակման համար: Մոտ 10 ժամ անց ԿԺԴՀ առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Չժոնը արձագանքել էր այդ հատյարարությանը, փոխանցելով, որ Կիմ Չեն Ընն այդ քայլը «վեհանձն մարդու արարք» է համարել։
Միևնույն ժամանակ, նա նախազգուշացրել է, որ սադրանքների շարունակման դեպքում Կորեայի Հանրապետությունը «աներևակայելի բարձր գին կվճարի»։
Սեուլը նշել է, որ կողմերի միջև կապ է հաստատվել, և երկու երկրների առաջնորդները հաստատել են ռազմական լարվածություն հրահրող գործողությունները դադարեցնելու իրենց մտադրությունը։
Անօդաչու սարքերի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել հունվարին. ԿԺԴՀ զինվորականները հայտարարել էին իրենց օդային տարածքի խախտման մասին։ Կորեայի Հանրապետության զինված ուժերը հերքել էին իրենց առնչությունը, իսկ ավելի ուշ ինչ-որ «30-ամյա ասպիրանտ» ԶԼՄ-ներով հայտնել էր, որ ինքն է արձակել անօդաչուները՝ միջուկային օբյեկտներում ճառագայթման մակարդակը չափելու համար։ Նախագահ Լի Չժե Մյոնը հատուկ ընդգծել է, որ կառավարությունը միջադեպերի հետ որևէ կապ չի ունեցել։





























