ChatGPT չաթբոտի մշակող OpenAI-ը դիմել է Կալիֆոռնիայի և Դելավերի գլխավոր դատախազներին՝ Իլոն Մասկի նկատմամբ հետաքննություն սկսելու խնդրանքով, հայտնում է CNBC-ն։

Ընկերության գլխավոր ռազմավարության տնօրեն Ջեյսոն Կվոնը մեղադրել է Մասկին OpenAI-ի վրա «հարձակման» մեջ՝ նրա դիրքերը թուլացնելու և իր գործողությունները Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի հետ համակարգելու պատճառով: OpenAI-ը կարծում է, որ նման գործողությունները կարող են խոչընդոտել ողջ մարդկության համար նախատեսված առաջադեմ գերինտելեկտի (AGI) զարգացմանը:

«Այս հարձակումների նպատակը AGI-իապագան վերահսկելն է և այն առանց հստակ առաքելության ու անվտանգության չափանիշների պահպանման մրցակիցներին փոխանցելը», — ասված է Քվոնի նամակում:

Մասկի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը: Նամակներն ուղարկվել են OpenAI-ի և Մասկի միջև դատական գործով երդվյալ ատենակալների ընտրությունից մի քանի շաբաթ առաջ: Tesla-ի հիմնադիրը լքել է OpenAI-ը 2018 թվականին և հիմնել սեփական՝ xAI ընկերությունը՝ արհեստական բանականության մշակման համար, միաժամանակ հայց ներկայացնելով ընկերության դեմ՝ նախնական ոչ առևտրային առաքելությունից շեղվելու պատճառով: