Մեծ Բրիտանիայում բժիշկների վեցօրյա գործադուլ է սկսվել այն բանից հետո, երբ արհմիութենական կազմակերպությունը մերժել է բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացման և անձնակազմի թվաքանակի ընդլայնման մասին կառավարության առաջարկը: Այս մասին ապրիլի 7-ին հայտնել Է Reuters գործակալությունը։
Նախորդ շաբաթ հայտնի է դարձել, որ կառավարությունն առաջարկում է բժիշկների աշխատավարձերն ավելացնել 3,5%-ով: Ըստ նախագծի՝ սա թույլ կտար, որ 2026 թվականին բժիշկների եկամուտների աճն առաջ անցներ գնաճի տեմպերից, իսկ առաջիկա երեք տարիների կտրվածքով աշխատավարձերը կբարձրանային ընդհանուր 35%-ով: Բացի այդ, կառավարությունը հայտարարել էր անձնակազմի վերապատրաստման համար անհրաժեշտ 1 հազար լրացուցիչ հաստիքների ստեղծումը ֆինանսավորելու պատրաստակամության մասին։
Այնուամենայնիվ, բրիտանացի բժիշկների արհմիությունում կառավարության այս առաջարկն անբավարար են համարել, քանի որ այն ամբողջությամբ չի լուծում բժիշկների եկամուտների աճի ցածր մակարդակի վաղեմի խնդիրը։
Գործադուլը կտևի մինչև ապրիլի 13-ի առավոտյան, մանրամասնում է գործակալությունը։




























