Մեծագույն խոնարհությամբ ուրախ եմ հայտարարել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները, իրենց դաշնակիցների հետ միասին, համաձայնության են եկել անհապաղ հրադադարի շուրջ ամենուր, ներառյալ՝ Լիբանանում և այլ երկրներում, որն ուժի մեջ կմտնի անմիջապես, հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը։

«Ես ջերմորեն ողջունում եմ այդ իմաստուն ժեստը և խորին երախտագիտություն եմ հայտնում երկու երկրների ղեկավարությանը։ Ես նրանց պատվիրակություններին հրավիրում եմ Իսլամաբադ՝ ուրբաթ, 2026 թվականի ապրիլի 10-ին՝ շարունակելու բանակցությունները՝ բոլոր վիճել:ի խնդիրները կարգավորելու համար վերջնական համաձայնագրի կնքման նպատակով։ Երկու կողմերն էլ ուշագրավ իմաստություն և հասկացողություն են ցուցաբերել և շարունակում են կառուցողականոր կերպով ներգրավվել խաղաղության և կայունության գործի առաջխաղացման գործում։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Իսլամաբադի բանակցությունները հաջողությամբ կավարտվեն կայուն խաղաղության հասնելու գործում, և մենք անհամբեր սպասում ենք առաջիկա օրերին ավելի շատ լավ լուրեր հաղորդելուն»,- Х սոցիալական ցանցում գրել է Շարիֆը։