ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը նախատեսվում է անցկացնել ապրիլի 10-ին Պակիստանի մայրաքաղաքում։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, X սոցիալական ցանցում հայտնել է Axios -ի թղթակից Բարաք Ռավիդը։

«ԱՄՆ-ի և Իրանի միջև կարգավորման համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը նախատեսված է ուրբաթ օրը Իսլամաբադում», — գրել է նա։

Դրանից առաջ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին։ Թրամփը համաձայնել էր դադարեցնել ռմբակոծությունները։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի և երկրի ցամաքային զորքերի շտաբի պետ Ասիմ Մունիրի հետ ունեցած զրույցների արդյունքներով։