ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը AFP-ին ասել է, որ Իրանի հետ երկարաժամկետ 15 կետանոց գործարքը գոյություն ունի, որի մեծ մասը համաձայնեցված է։

AFP-ի փոխանցմամբ՝ Թրամփը շեշտել է «երկարաժամկետ համաձայնագրի» համար ամուր հիմքի գոյությունը՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման վերաբերյալ անորոշության պայմաններում։

«Մենք ունենք 15 կետանոց համաձայնագիր, որի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Կտեսնենք, թե ինչ կլինի հետո։ Կտեսնենք, թե կկարողանանք դա իրականացնել», - գործակալությանը ասել է ամերիկացի առաջնորդը։

AFP-ն հավելում է, որ Թրամփը հրաժարվել է ասել, թե արդյոք կվերադառնա իր «սկզբնական սպառնալիքներին»՝ ոչնչացնել Իրանի քաղաքացիական էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե համաձայնագիրը չեղյալ հայտարարվի։ Թրամփը նաև ընդգծել է, որ Իրանի ուրանի հարստացման ծրագիրը կքննարկվի ցանկացած խաղաղ համաձայնագրում։