Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 8–ին, այցելել է Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոց, որը վերջերս է վերանորոգվել։ Նրան ուղեկցում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Դասասենյակներ մտելուց հետո Փաշինյանը նաև սանհանգույցն է «ստուգել»։

«Բա սանհանգույցները չնայե՞նք մի հատ։ Այստեղ զուգարանակոնքերի որակն ակնհայտորեն ավելի լավն է։ Դա շինարարների բարեխղճությունից էլ է կախված, բայց պետք է աշխատենք ստանդարտիզացնենք, մի գծից ներքև չլինի»,- ասել է Փաշինյանը։