Էս դաշտը շատ լավն է, հոյակապ է։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 8–ին, Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոց բացօթյա մարզադաշտում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ֆուտբոլ խաղացող երեխաներին հարցրեց հաշիվը. «Հաշիվը ի՞նչ է, 3–2 է՞, իսկ հոգուդ ո՞ւմ, իսկ դուք ովքե՞ր եք։ Ուզում ենք մի հատ սիրուն գոլ տեսնենք գնանք»։
Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք մարզադաշտի այս ծածկը կիրառման մեջ լավն է. «Վա՞տ է, որ ռիտինե է, առաջ բետոն էր կամ ասֆալտ։ Փաստն էն ա, որ շատ լավ դաշտ ա»։




























