«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը տեղափոխվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով, և քանի որ ընդդիմությունից միայն նա էր մասնակցում մեր նիստերին, մենք բավականին կոնսենսուսային և նույնիսկ մի փոքր անհետաքրքիր նիստեր կունենանք։ Այս մասին ապրիլի 8-ին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Մինչ այդ նա քվեարկության էր դրել նիստի օրակարգը, որն ընդունվել էր միաձայն։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանն այդ պահին օրակարգի վերաբերյալ ճշտող հարց է տվել՝ այդպիսով ակնարկելով, որ ինքը չի հանդիսանում իշխող խմբակցության պատգամավոր և լիովին այլ տեսակետ է արտահայտելու։





























