Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր՝ ապրիլի 8–ին, այցելել է Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի բնակավայրում կառավարության աջակցությամբ հիմնած 5,2 հա պղպեղի ջերմատուն։

Ջերմատան սեփականատերը հայտնեց, որ պղպեղը շուրջ 40 օր կարողանում են պահել մինչև հասնի վաճառողին։

Նշվեց, որ փորձնական կծու մուրաբա և կծու ջեմ են արտադրել և արդեն դրական արձագանքներ կան ԱՄՆ–ից։ Դա զարմացրեց Փաշինյանին. «Շատ օրիգինալ բան է, բայց կծո՞ւ, բա ինչի՞ քաղցրից չեք սարքում, այսինքն կծու մուրաբա է ստացվո՞ւմ»։

Այնուհետև ըեսնելով սեղանին դրված պղպեղների տեսականին՝ ասաց. «Օհ, սա ձեր արտադրանքն է»։  Ապա մատով կպավ սեղանին դրված «մեծ պղպղին» ու ասաց. «Սա իսկական չի, չէ՞»։ Տեղեկացրեցին, որ դա տորթ է։

Փաշինյանը փորձեց մի քանի տեսակի պղպեղներ։

«Առաջին անգամ եմ սենց բան լսում, ուտում»,- փորձելով պղպեղներից մեկն՝ ասաց նա ու առաջարկեց մյուսներին էլ փորձել։

Փաշինյանին զարմացրեց նաև բիբարների բարձրությունը. «Որ ասեին 7 մետրանոց բիբար, կխնդայինք, լավ ձեռք առնելու առիթ կդառնար: Բիբարը 7 մետր բարձրանու՞մ է, այ քեզ բան, դա լավ անեկդոտների ու ձեռք առնելու առիթ կդառնար»,- նշեց նա: