Չինաստանի, Աֆղանստանի և Պակիստանի ներկայացուցիչներն ապրիլի 1-ից 7-ը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Մաո Նինը հերթական ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, որ երեք պատվիրակությունների անդամները ներկայացրել են իրենց երկրների արտաքին գործերի, պաշտպանության և անվտանգության նախարարությունները։

Ըստ Մաոյի՝ կողմերի միջև տեղի են ունեցել անկեղծ և պրագմատիկ քննարկումներ, որոնք ընթացել են բարենպաստ մթնոլորտում և հիմնված են եղել խնդրակենտրոն ու արդյունքահեն գործողությունների սկզբունքի վրա։