Միջազգային երգի «Եվրատեսիլ - 2012» մրցույթն ընդունող Ադրբեջանին  «Amnesty International» -ը կոչ է անում ուշադրություն դարձնել մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակին եւ ազատ արձակել խղճի 16 բանտարկյալներին, ովքեր կալանքի տակ են 2011 թ. ապրիլից, նշվում է  «Amnesty International»-ի կայքում:

«Ադրբեջանն, անկասկած, շքեղ սրահ կտրամադրի Եվրոպայի բոլոր ձայներին, սակայն համերգային դահլիճից անդին փոքրաթիվ քննադատական ձայների նկատմամբ անհանդուրժողականություն է ցուցաբերվում: Ընդդիմության բողոքները փաստացի քրեականացվեցին: Խաղաղ ցուցարարները կալանավորվեցին, իսկ լրագրողներն ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները բախվեցին սպառնալիքների եւ հետապնդումների»,-ասել է Եվրոպայի եւ Կնետրոնական Ասիայի ծրագրերի փոխտնօրեն Ջոն Դալխուիզենը:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, «Amnesty International»-ի հայտարարությունում մտահոգություն է հայտնվում Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված վիճակի առնչությամբ: