Որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությունները, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29,743 քառակուսի կիլոմետր տարածքով, վտանգավոր են։ Այս մասին ապրիլի 9-ին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պնդում, որ նոր պատերազմ կարող է սկսվել, եթե որոշ ընդդիմադիր ուժեր իշխանության գան։

«Եթե որևէ քաղաքական ուժ ասում է, որ Հայաստանը չպետք է սահմանափակվի 29,743 քառակուսի կիլոմետրով, ապա, ըստ էության, պատերազմը անխուսափելի է։ Այստեղ շատ վիճելու բան չկա», - վստահեցրեց Փաշինյանը։