Մյանմարի նոր նախագահ Մին Աուն Հլայնը պաշտոնապես պաշտոնն ստանձնել է Միության ասամբլեայում կայացած արարողության ժամանակ: Նրա հետ միասին երդում են տվել նրա առաջին եւ երկրորդ փոխնախագահները՝ Նյո Սոն եւ Նյան Նի Նի Էյը։
Մին Աուն Հլայնը նախագահ է ընտրվել ապրիլի 3-ին՝ խորհրդարանի երկու պալատների ձայների մեծամասնությամբ: Մինչ այդ նա հրաժարական էր տվել զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2011 թվականից, նրան հաջորդել է Ե Վին Ուն։
Միության ասամբլեան ձեւավորվել է դեկտեմբերին եւ հունվարին անցկացված եռաստիճան խորհրդարանական ընտրություններից հետո: Միության համերաշխության եւ զարգացման կուսակցությունը հաղթանակ տարավ՝ նվաճելով երկու պալատների 664 տեղերից 339-ը: Սահմանադրությունը տեղերի եւս 25 տոկոսը վերապահում է զինվորականներին: Նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով:





























