Վարշավան ակնկալում է Լեհաստանում ամերիկյան ռազմական ներկայության աճ, Rzeczpospolita-ի հարցազրույցում հայտնել է պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ արեւելյան թեւի ամրապնդման վերաբերյալ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի ամիս, եւ Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը խոչընդոտ չէ դրանց իրականացման համար։ Ներկայում Լեհաստանում տեղակայված է մոտ 10 հազար ամերիկացի զինծառայող։




























