Էկվադորը մայիսի 1-ից կբարձրացնի կոլումբիական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը 50-ից մինչեւ 100 տոկոս՝ սահմանային գոտում թմրանյութերի ապօրինի շրջանառության ակտիվության եւ, ըստ Կիտոյի, Բոգոտայի արդյունավետ միջոցառումների բացակայության պատճառով: Սա նմանատիպ երրորդ բարձրացումն է. հունվարին մաքսատուրքերը կազմում էին 30 տոկոս, իսկ մարտից՝ 50:

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն որոշումն անվանել է «հրեշավոր» եւ հայտարարել, որ դա նշանակում է «Կոլումբիայի համար Անդյան պակտի ավարտ»: Ի պատասխան՝ նա հանձնարարել է արտաքին գործերի նախարարին սկսել MERCOSUR-ին որպես լիիրավ անդամ միանալու գործընթացը եւ երկրի ջանքերը վերաուղղել Կարիբյան ավազանի եւ Կենտրոնական Ամերիկայի ուղղությամբ:

Անդյան համայնքը տարածաշրջանային ինտեգրման խումբ է, որը ստեղծվել է 1969թ․: Այն ներառում է Բոլիվիան, Կոլումբիան, Պերուն եւ Էկվադորը: