Ազգային ինքնիշխանության պաշտպանությունը եւ ԱՄՆ-ի հետ իրավահավասար հարաբերությունների կառուցումը Մեքսիկայի արտաքին քաղաքականության գերակայությունն են, հայտնել է արտաքին գործերի նոր նախարար Ռոբերտո Վելասկո Ալվարեսը գերատեսչության աշխատակիցներին իր առաջին ուղերձում։
«Մենք կպահպանենք անվտանգության ոլորտում համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ վստահության եւ համատեղ պատասխանատվության՝ առանց ենթակայության, եւ մեր սահմանադրության ու միջազգային իրավունքի խիստ պահպանման վրա»,- ընդգծել է նա։
Առաջնահերթությունների թվում են նաեւ ԱՄՆ-ի եւ Կանադայի հետ USMCA առեւտրային համաձայնագրի վերանայումը, արտասահմանում գտնվող մեքսիկացի քաղաքացիների շահերի պաշտպանությունը եւ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրների ինտեգրման խորացումը։ Վելասկո Ալվարեսը նաեւ հաստատել է իր հավատարմությունը Կուբայի հետ համերաշխությանը եւ այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։
Վելասկո Ալվարեսը հաստատվել է իր պաշտոնում ապրիլի 8-ին։ Նախկինում նա զբաղեցրել է Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։





























