Ֆրանսիայի Սենատում Վալ դե Մարինը ներկայացնող Էսթեր Բենբասան, ով նաեւ սահմանադրական օրենքների հարցերով հանձնաժողովի փոխնախագահն է, «Nouvelles d`Arménie»-ին հերքում է  ուղարկել` ժխտելով, թե Սահմանադրական խորհուրդ ներկայացված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի դեմ դիմումի նախաձեռնողներից է:

«Nouvelles d`Arménie»-ին ուղարկված հերքման մեջ Բենբասան պարզաբանել է, որ ինքը Սահմանադրական խորհրդի հայցի ակունքներում չէ:

Միաժամանակ, ուսումնասիրությունը, որն անցկացրել է «Nouvelles d`Arménie»-ին եւ որը հրապարակվելու է ամսագրի հաջորդ համարում, ցույց է տալիս, որ եթե անգամ Բենբասան հայցի ակունքներում չէ, որը պաշտոնապես նախաձեռնել է Ժակ Մազարը` Եվրոպական դեմոկորատական եւ սոցիալական ժողովից, սակայն ավելի քան ակտիվ դեր է ունեցել Սենատւմ իր խմբակցությանն օրինագծին դեմ տրամադրելու հարցում. տասը սենատորից ութն ստորագրել են Սահմանադրական խորհուրդ ներկայացված դիմումը:

Այդ դիրքորոշումը հակասում է քրեականացման խնդրին կանաչների կողմից հռչակված հավատարմությանը, որն արտահայտվել էր ինչպես  2008թ. Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ համաձայնագրում, այնպես էլ կանաչների ներկայացուցիչնեի հրապարակային ելույթներում:

Դիրքորոշման այդ կտրուկ փոփոխության համար, որը ոչ այլ ինչ է, քան հրապարակային պարտավորությունների ուղիղ դավաճանություն,  կանաչները պարտավոր են հենց Էսթեր Բենբասային`Թուրքիայի բարեկամին, ով հայկական հարցով խոշոր մասնագետ է ձեւանում: