ԱՄՆ դաշնային դատավոր Փոլ Ֆրիդմանը որոշեl 1, որ Պենտագոնը չի կատարել մարտին դատարանի կայացրած որոշումը, որը պահանջում էր գերատեսչությունից վերականգնել իր աշխատանքին լրագրողների լիարժեք հասանելիությունը։

Գործը սկսվել էր այն բանից հետո, երբ The New York Times-ը դատական ​​​​հայց էր ներկայացրել իր մի քանի լրագրողների հավատարմագրումը չեղյալ համարելու վերաբերյալ։ Այնուհետեւ դատարանը Պենտագոնի գործողությունները հակասահմանադրական էր ճանաչել։ Սակայն հասանելիությունը վերականգնելու փոխարեն գերատեսչությունը փակել էր շենքի ներսում գտնվող մամուլի աշխատանքային տարածքը, տեղափոխել այն առանձին շենք եւ արգելել լրագրողներին մուտք գործել Պենտագոն առանց ուղեկցողի։ Այժմ մուտքը սահմանափակվում է նախատեսված մամուլի ասուլիսներով, ճեպազրույցներով եւ հարցազրույցներով։

«Նախարարությունը չի կատարել հրամանը եւ փոխարենը սահմանափակել է մշտական ​​​​անցագրեր ունեցող բոլոր անձանց մուտքը»,- նշված է Ֆրիդմանի որոշման մեջ