Առաջիկա տարիներին հարկային եկամուտների ապահովումը կատարվելու է ի հաշիվ հարկային վարչարարության բարելավման:

Այդ մասին նշված է հարկային վարչարարության 2012-14 թվականների ռազմավարության մեջ, որը ներկայացված է ՀՀ կառավարության փետրվարի 23-ի նիստի հաստատմանը: Ռազմավարությունը նաեւ հաշվի է առնելու տնտեսական աճի տեմպը, հարկման բազայի հետ կապված փոփոխությունները, ինչպես նաեւ հարկ վճարողների կողմից իրենց հարկային պարտավորությունների կամավոր կատարման պատրաստակամությունը:

Ռազմավարության շրջանակներում ՊԵԿ-ը հարկատուներին խոստանում է լինել անաչառ, արդար, օբյեկտիվ, թափանցիկ` ստեղծելով վստահության մթնոլորտ:

Ի դեպ` ՊԵԿ-ը խոստանում է իրազեկման աշխատանքները բարելավելու համար կարգի բերել իր ինտերնետային կայքը, որը պետական մարմիների ինտերնետային կայքերի համեմատ` ներկայում ամենաանկատարներից մեկն է:

Հարկային բարեփոխումների մյուս ուղղություններից մեկը լինելու է հարկային (տարածքային) տեսչությունների թվի կրճատումը: