ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Իրանը «թուլություն է զգում» և կշարունակի ճնշում գործադրել նախագահ Դոնալդ Թրամփի վրա, քանի դեռ նրանից զիջումներ չի կորզել։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։
Նրա գնահատմամբ՝ Թրամփն ակնհայտորեն փորձում է ելք գտնել ստեղծված իրավիճակից, և «Իրանը զգում է նրա թուլությունը»։
«Եվ նրանք կշարունակեն ճնշում գործադրել այնքան ժամանակ, մինչև չտեսնեն, թե որքան հեռու կարող են գնալ։ Հատկապես այս շաբաթ օրը Իսլամաբադում նախատեսված դեմ առ դեմ բանակցություններից առաջ նրանք կփորձեն հասկանալ, թե ինչի կարող են հասնել՝ ստիպելով Թրամփին զիջումներ անել հենց այնպես՝ առանց սակարկելու հնարավորության,- նշել է Բոլթոնը։
Ըստ նրա՝ եթե Թրամփը հետ կանգնի իր իսկ հնչեցրած սպառնալիքներից, ապա հակառակորդներն այլևս լուրջ չեն ընդունի նրան։ Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի թշնամիներն այսուհետ կառաջնորդվեն «Թրամփը միշտ նահանջում է» սկզբունքով։





























