ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 11-ին հայտարարել է, որ նավթատար լցանավերը շրջանցում են Հորմուզի նեղուցն ու ուղղություն վերցնում դեպի Միացյալ Նահանգներ։

«Հրաշալի է տեսնել դատարկ լցանավերի այս ալիքը։ Դրանք շարժվում են դեպի ԱՄՆ՝ շուկաների համար խիստ անհրաժեշտ հում նավթ ստանալու համար», — գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփի խոսքով՝ Մեքսիկական ծոցի ափերին մոտեցող գերխոշոր նավթակիր լցանավերից յուրաքանչյուրի տարողությունը կազմում է շուրջ 2 միլիոն բարել։