Իրանական կողմն ակնկալում է, որ ԱՄՆ-ի հետ Իսլամաբադում սպասվող բանակցությունները կտևեն ընդամենը մեկ օր։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Գործակալությունը հերքում է ամերիկյան լրատվամիջոցների այն լուրերը, թե հանդիպումը մի քանի օր կտևի։ Ըստ նախնական ծրագրի՝ եթե բանակցությունները կայանան, կողմերը կավարտեն դրանք հենց նույն օրը։




























